ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները |tert.am|

tert.am։ ԱՄՆ-ն Վենեսուելայի վերաբերյալ պատժամիջոցային ցանկում է ընդգրկել երեք ֆիզիկական անձի և 16 ընկերության՝ պարենի բաշխման ժամանակ կոռուպցիոն սխեմաներին մասնակցության համար: Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության հրապարակված փաստաթղթում:

«Վարչությունը պատժամիջոցներ է սահմանում երեք ֆիզիկական անձանց և 16 ընկերությունների դեմ՝ Կոլումբիայի քաղաքացի Ալեքս Նաին Սաաբ Մորանի և նրա գործընկեր Ալվարո Էնրիկե Պուլիդո Վարգասի հետ կապի համար, որոնք նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին (ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահ է ճանաչում ընդդիմադիր Խուան Գուաիդոյին-Tert.am) և նրա հանցավոր ռեժիմին օգնել են ապօրինաբար շահույթ ստանալ պարենային օգնության բաշխման հաշվին»,- ասված է փաստաթղթում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ այս պատժամիջոցը նպատակ ունի ճնշում գործադրել Մորանի և նրա խմբի վրա, «որոնք հարստանում են սովյալների հաշվին և Վենեսուելայում նպաստում համակարգային կոռուպցիային»,- վարչությունը մեջբերել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարությունը:

 

x