Ցավոտ անակնկալներ չեն սպասվում. Դավիթ Տոնոյանը՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների մասին |tert.am|

tert.am։ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով Դավիթ Տոնոյանը քննարկման դեռ չի հրավիրվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Հարցին, թե ճիշտ են արդյոք մամուլում շրջանառվող այն լուրերը, որ այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ՊՆ-ում պաշտոնանկություններ են սպասվում, Տոնոյանը պատասխանեց, որ դեռ քննարկվում են, որից հետո որոշումները կկայացնեն: Տոնոյանը նշեց, որ որոշ չափով ծանոթ է հանձնաժողովի աշխատանքների արդյունքներին, որը, իր գնահատմամբ, արդյունավետ աշխատանք է:

«Հանձնաժողովի աշխատանքը արդյունավետ է, որովհետև այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, կարծում եմ, որ բավարար են լինելու եզրակացություններ անելու համար: Ցավոտ անակնկալներ չեն սպասվում»,- նշեց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում

x