Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Օրակարգում միայն մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը պետք է երկու ընթերցմամբ ընդունվի 24-ժամյա ռեժիմով:

x