Ինչպե՞ս է վերահսկվելու, որ Սևանից հենց 150 տոննա ձուկ որսան, ոչ թե 151. քննարկում ԱԺ-ում |shantnews.am|

shantnews.am: Ինչպե՞ս է վերահսկվելու, որ Սևանից հենց 150 տոննա ձուկ որսան: Այս թեմայի շուրջ այսօր քննարկում անցկացվեց Ազգային ժողովում։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց՝ տեխնիկապես անհնար է չափել՝ ով որքան ձուկ է բռնում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն արձագանքեց.
«Այստեղ անելիք կունենա «Սևան» ազգային պարկը, նաև տեսչական մարմինը, բայց մենք նաև մշակել ենք կարգ, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես է իրականացվելու ձկնորսությունը»:

x