ՀՀ ոստիկանապետի պարտականությունների կատարումը այս պահին դրված է Արման Սարգսյանի վրա. Աշոտ Ահարոնյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը ոստիկանության ղեկավար կազմի հետ:

«Պարոն Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին համատեղ աշխատանքի համար, նիստն ավարտվեց: Այս պահին ՀՀ ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրված է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի վրա»,- ասաց նա:

x