Արդեն խոսքը մեզ չի կերակրում, եվրոպական երկրներից շատ ավելի մեծ աջակցություն ենք ակնկալում. Էրդողան |tert.am|

tert.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում վճռական են տրամադրված, և եթե երկու շաբաթվա ընթացքում առկա գործընթացն արդյունք չտա, ապա Թուրքիան իր ծրագրերի համապատասխան է դա իրականացնելու:

Էրդողանը հավելել է, որ Թուրքիայում և Եվրոպայում ապրող 2-3 միլիոն փախստական կարող է բնակեցվել ստեղծվելիք անվտանգության գոտում:

«Եվրոպական երկրներից թե՛ Իդլիբի, թե՛ Եփրատ գետի արևելքի հարցում շատ ավելի մեծ աջակցություն ենք ակնկալում: Արդեն խոսքը մեզ չի կերակրում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

x