ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո: Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։ |civilnet.am|
Խուռհատ սարի գործով գրեթե 2 տարվա դատական քննությունից հետո այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Իշխան Վահանյանը։ Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտակարգի խախտում է տեղի ունեցել․ նախ, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակը չի ցրվել այլ ստորաբաժանումներում, ապա նաեւ ստացել է խնդիր, որը կարող էր կատարել ոչ թե նորակոչիկներից բաղկացած, այլ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը․ «Բնականաբար, մենք էլ պիտի անցնեինք, ցուցակները՝ ձեռքներիս, որ էս 10 հոգին գնում է էստեղ, էս 10 հոգին՝ էնտեղ․․․ [Մեկ էլ] զորամասի հրամանատարի` մարտական գծով տեղակալը եկավ, ասաց՝ առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրվել, [ասացի՝] բա տենց չի լինի, սա ուսումնական է, ո՞նց, բա՝ հա, տենց հրաման ունենք վերեւից․․․ Սաղ էլ գիտեին, որ էդ ստորաբաժանումը չի կարող մտնել մարտի մեջ, խի՞ էին հանում։ Որ հրաման չկատարեիր, էլի գալու էի, դատարանի առաջ կանգնեի, հիմա կատարած է, էլի դատարանի առաջ եմ»։ Մի շարք վկաների մեղադրելով իր դեմ սուտ ցուցմունք տալու մեջ՝ Վահանյանը դա բացատրեց նրանով, որ որոշներին դրսից ճնշում են, որոշներն էլ մեղքն իրենց վրայից գցելու համար են այդպես խոսում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]
Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Հավելում ենք, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն։ [ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանո] |factor.am|
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտանգում պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով)։
Ժողովուրդը նախորդ հանդիպմանը տարբերակ է առաջարկել՝ գետից այս կողմ չգան, հիմա Փաշինյանը եկել, ասել է՝ փորձում եմ ձեր ասած տարբերակներին լուծում տալ, որ գետից այս կողմ հակառակորդը չգա։ Երկրորդ խնդիրն այն է, որ նա ասել է այլընտրանքային ճանապարհ սարքենք, ժողովուրդն ասել է, որ այլընտրանքային ճանապարհ մեզ պետք չէ, մենք ունենք հիմնական կենսունակությունն ապահովող ճանապարհ։ [Բայդ դա] իրատեսական չէ բերքաբերցիների համար, այդ բնակիչներն էլ են դժգոհություն հայտնել, որ մեր հողերը չպետք է փոխանակվի: [Ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան] |news.am| |news.am|
Տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը։ |hetq.am|
Միջազգային քրեական դատարանին ներկայացվեց առաջին հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների |civilnet.am|
Այսօր 01:15«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով
23:55 - 18 ապրիլի, 2024ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
21:41 - 18 ապրիլի, 2024ԱԽ քարտուղարը ՔՊ նիստին ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
21:31 - 18 ապրիլի, 2024ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Արարատում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
21:17 - 18 ապրիլի, 2024Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել |news.am|
20:26 - 18 ապրիլի, 2024Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը
20:08 - 18 ապրիլի, 2024Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները
19:36 - 18 ապրիլի, 2024«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
19:33 - 18 ապրիլի, 2024Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
18:40 - 18 ապրիլի, 2024Միջազգային քրեական դատարանին ներկայացվեց առաջին հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների |civilnet.am|
Այսօր 01:15«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով
23:55 - 18 ապրիլի, 2024ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
21:41 - 18 ապրիլի, 2024ԱԽ քարտուղարը ՔՊ նիստին ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
21:31 - 18 ապրիլի, 2024ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Արարատում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
21:17 - 18 ապրիլի, 2024Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել |news.am|
20:26 - 18 ապրիլի, 2024Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը
20:08 - 18 ապրիլի, 2024Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները
19:36 - 18 ապրիլի, 2024«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
19:33 - 18 ապրիլի, 2024Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
18:40 - 18 ապրիլի, 2024