Քննարկում ենք այդ հարցը. Կարապետյանը՝ հայ գերիներին փոխանակելու առաջարկի մասին |aysor.am|

aysor.am: Մենք տեղյակ ենք և քննարկում ենք այդ հարցը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Բաքուն պատրաստ է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։

«Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ որոշումներին մոտ լինենք», - ասաց նա։

Հիշեցնենք, որ փոխանակման պատրաստակամության մասին հաղորդագրություն երեկ տարածել էր Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

Վերջինս նշել էր, որ փոխանակման պատրաստակամության վերաբերյալ դիմումը համապատասխան միջազգային կառույցներին ուղարկվել է սեպտեմբերի 11-ին:

x