Զարգացումներ Ամուլսարի շուրջ․ թարմացվող

13։13․ Քաղաքականություն Տնտեսություն Հասարակություն Մշակույթ Հաղորդաշարեր Արխիվ Search Ամուլսարի հանքի շահագործման դեմ հավաք Մաշտոցի պուրակում. ՈՒՂԻՂ

11։50․ Մենք պետք է լինենք ժողովրդավարություն կրողները, իսկ նման երկրներում ամեն ինչ լուծվում է խաղաղ, կառավարության ու ժողովրդի երկխոսության արդյունքում: Մենք չենք ուզում շարունակել ակցիաները, սա թող լինի ապացույցը, որ Ջերմուկի ողջ բնակչությունն է կանգնած, ու նրանք մեր կառավարությանը զգուշացում են տալիս՝ տեսեք, մենք կարող ենք դասադուլներ, գործադուլներ անել, փակել փողոցներ, միջոցներ կիրառել, որոնցով իրենք իշխանության են եկել, բայց էլի ժամանակ ենք տալիս, որ այս հարցը լուծում ստանա: Այս պահին սպասում ենք, որ կառավարությունը լեգիտիմացնի մեր որոշումը։ [Շիրակ Բունիաթյանը կոչ արեց դադարեցրել դասադուլը և գործադուլը, նշեց՝ պիտի սպասեն կառավարության կողմից հստակ մեսիջների]

10:30. Ջերմուկում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունները՝ հյուրանոցները, ռեստորանները և տուրիստական ընկերությունները միանում են քաղաքում տեղի ունեցող գործադուլին: - Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանը:

Ջերմուկի բնակիչները վաղ առավոտից ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման դասադուլ և գործադուլ են հայտարարել։ Այս պահին նրանք Ջերմուկում Հայաստանի դրոշներով և պաստառներով քայլերթ են իրականացնում։

x