«Նաիրիտ» գործարանն ու «Արմավիա» ընկերությունը պետությանը պարտք են ավելի քան 47 միլիարդ դրամ․ Դավիթ Անանյան |factor.am|

factor.am: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ և Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Ազգային ժողովի «Բագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում Հարկային օրենսգրքի փոփոխությունները ներկայացնող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն ապառք ունեն տնտեսվարողները ՊԵԿ-ին, որը առաջարկում է ՀՕ փոփոխություններով 56 միլիարդ դրամը վերադարձնել իրենց։

Ի պատասխան ՊԵԿ ղեկավարը նշեց, որ ժամկետանց պարտքերը կազմում են 1,4 միլիարդ դրամ, կա նաև մոտ 47 միլիարդի պարտավորություն, որոնք պատկանում են սնանկության վարույթում գտնվող երկրու տնտեսվարողների՝ «Նաիրիտ» գործարանին և «Արմավիա» ընկերությանը։ 

Շարունակությունը՝ factor.am-ում

x