ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործին:
«Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմզակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ.Գ.-ն: Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը»,- գրել է նա:
Ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը

INFOTAG
Վայոց ձոր
Դիտել նաև
- Լոռեցյանը, նրա հետ բերման ենթարկված վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալված են |armtimes.com|
- Վայոց ձորի նախկին մարզպետը սեպտեմբերի 17-ի վիճաբանության վայրում չի գտնվել.ՀՀ քննչական կոմիտե
- Վայոց ձորի մարզպետարանն այս անգամ հայց է ներկայացրել Ջերմուկի ավագանու դեմ |hetq.am|
- Ես հանձնարարական եմ տվել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում. վարչապետ |armtimes.com|