Սպասում‌ ‌ենք‌ ‌այնպիսի‌ ‌լուծման,‌ ‌որ‌ ‌այս‌ ‌ձմեռ‌ ‌Ջերմուկի‌ ‌բնակիչները‌ ‌դրսում‌ ‌չանցկացնեն,‌ ‌պոստերում‌ ‌չմնան. Շիրակ Բունիաթյան

Այսօր առավոտից Ջերմուկ քաղաքի բնակիչները գործադուլ ու դասադուլ էին հայտարարել և քայլերթ էին իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Գործադուլին միացել էին նաև տուրիստական գործակալությունների, հյուրանոցների, ռեստորանների աշխատակիցներ:

Կեսօրին ջերմուկցիները դադարեցրին ակցիան՝ սպասելով կառավարության արձագանքին:

«Հավատում‌ ‌ենք,‌ ‌որ‌ ‌կառավարության‌ ‌կողմից‌ ‌արձագանք‌ ‌կլինի:‌ ‌Մենք‌ ‌սպասում‌ ‌ենք‌ ‌այնպիսի‌ ‌լուծման,‌ ‌որ‌ ‌այս‌ ‌ձմեռ‌ ‌Ջերմուկի‌ ‌բնակիչները‌ ‌դրսում‌ ‌չանցկացնեն,‌ ‌պոստերում‌ ‌չմնան»,- մեզ հետ զրույցում ասաց ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը:

Նա ասաց, որ այսօրվա ակցիան եղել է ինքնաբուխ. «Մենք նույնիսկ ֆեյսբուքյան հայտարարություն չենք արել: Գիտեք, միշտ քայլերթերին մենք ակտիվ տարածում ենք ֆեյբուքում, հանդիպում նեք մարդկանց հետ, որպեսզի ակցիան իրականացնենք: Այս անգամ թողել ենք, որ ամեն ինչ ինքնաբուխ լինի, ու փաստորեն Ջերմուկում կա այսօր Ամուլսարի հարցով այն ձևավորված կարծիքը, որ կարիք չկա այլևս մարկանց ասելու կամ համոզելու կամ խոսելու իրենց հետ այս հարցով, մարդիկ հստակ գիտեն իրենց պահանջն էլ, իրենց անելիքներն էլ: Շատ լավ է, որ առանց մեր ակտիվ լինելու էլ մարդիկ կարողանում են ինքնակազմակերպվել»:

Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ մարդիկ սկսել են ավելի քիչ հավատալ կառավարությանը, և ինքը չի ուզում պատկերացնել, որ հարցը կձգձգվի, և Ջերմուկում հանրային բացասական տրամադրվածություն կձևավորվի:

«Այս ակիցիայի բուն նպատակն այն էր, որ մենք ցույց ենք տալիս, որ ի վիճակի ենք, ունենք այդ քան ռեսուսր՝ անելու թե՛ գործադուլ, թե՛ դասադուլ, թե՛ ճանապարհ փակելու, բայց եթե մենք դա չենք անում, չի նշանակում, որ մենք թույլ ենք: Չենք անում, որ նոր ցնցումներ չլինեն երկրում ու ուզում ենք հավատալ, որ մեր այս բարեհոգությունը կգնահատեն, և հարցին լուծում կտրվի»,- նշեց Շիրակ Բունիաթյանը:

x