Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին |aysor.am|

aysor.am։ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է տեղեկությունները, թե ինքը մասնակից է եղել սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում զինվորական սպաների և իր օգնականի միջև տեղի ունեցած վիճաբանությանը։

«Իմ մասնակցությունը միանշանակ բացառեք, որովհետև մեր տան տեսախցիկները ֆիքսել են՝ երբ եմ ես տուն գնացել», - ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին։

Նա նաև ասաց, որ սպաները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, հարբած վիճակում։

«Երբ օգնականս տուն գնալիս է եղել, բակում նկատել է հարբած վիճակում չորս բարձրաստիճան սպայի, որոնք հայհոյախառն զրույց են ունեցել միմյանց հետ։ Մեքենան կանգնացրել է, փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, հարձակում են գործել նրա վրա։ Առաջացել է վիճաբանություն, հրմշտոց, օգնականը փորձել է փախչել, բայց նրան հետապնդել են մինչև բնակարանը՝ 3-րդ հարկ։ Այդ ընթացքում նա փորձել է ինքնապաշտպանվել, որովհետև բանակի սպաներ են եղել, բավականին ամրակազմ։ Որքանով տեղյակ եմ, նրանցից մեկն ընկել է՝ գլուխը հարվածելով աստիճանավանդակին», - ասաց մարզպետը։

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում կպարզվի՝ ինչից է սպան ստացել վնասվածքներ։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ սպայի մոտ նախնական ախտորոշումը հետևյալն է՝ փակ ծանր ԳՈՒՎ գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Շարունակությունը՝ aysor.am-ում

x