Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ կներկայացնեն |factor.am|

factor.am։ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները` լսելով, որ դատարանը մերժում է գրավի դիմաց իրենց պաշտպանյալին ազատ արձակել, հայտարարեցին, որ իրենց ժամանակ տրամադրվի դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

Հայկ Ալումյանը հայտարարեց` դատավորը գտնվում է այն թևում, որը քաղաքական հետապնդում է իրականացնում Քոչարյանի դեմ: Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել հոկտեմբերի 7-ին: Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց` նախքան նիստը հետաձգելը դատարանը թույլ տա, որպեսզի Սեյրան Օհանյանը բուժման նպատակով որոշ ժամանակով լքի Հայաստանի սահմանը:

x