Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին հեռանալ երկրից |factor.am|

factor.am: Դատարանում այսօր Սեյրան Օհանյանի պաշտպանական խումբը միջնորդեց թույլատրել նրան լքել Հայաստանի սահմանը` բուժման նպատակով: Պաշտպանական մյուս կողմերը միացան այս միջնորդությանը, մեղադրող կողմն ասաց` չի առարկում, եթե դատարանին ներկայացնեն հավաստի փաստեր, որ նա իր ասած ժամկետներում կվերադառնա Հայաստան: Երևանի դատախազն առաջարկեց անգամ խափանման միջոցը փոխել` անձնական երաշխավորության:

Դատարանը հետաքրքրվեց, թե երբ կվերադառնա Սեյրան Օհանյանը, նա պատասխանեց, որ կախված է նրանից, թե որքան ժամանակում կավարտեն բուժումը:

x