Թուրքիայի իշխանությունները քրդերի ցեղասպանություն են պատրաստում. քուրդ քաղաքական գործիչ |news.am|

news.am: Թուրքիայի իշխանությունները քրդերի ցեղասպանություն են պատրաստում: Այս մասին Ahval պորտալի հետ հարցազրույցում հայտարարել է «Դեմոկրատական միության» քրդամետ կուսակցության համանախագահ Աիշա Հասսուն:

Նա հերքել է Անկարայի այն պնդումները, որ Սիրիայի քրդերը սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը՝ հայտարարելով, որ երկրի կառավարությունը սա օգտագործում է որպես արադարացում Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող շրջաններ ներխուժելու համար: Հասսուն նշել է, որ Թուրքիան չի ընդունում որեւէ ինքնավար քրդական կազմավորման գոյությունը:

«Թուրքիան քրդերի ցեղասպանության մասին որոշում է ընդունել, քանի որ հենց նրանց է համարում առաջին եւ վերջին թշնամի, այլ ոչ թե ԻՊ կամ «Ան Նուսրա ճակատի» եւ ջիհադականների այլ խմբավորումների գրոհայիններին, որոնք հավատում են «Ալ Քաիդայի» գաղափարախոսությանը»,- նշել է քաղաքական գործիչը՝ Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունն անվանելով «գաղութարարական նախագիծ, որն ապացուցվել է Իդլիբի, Աազազա ալ Բաբայի, Աֆրինի եւ Ջարաբուլասի օկուպացիայով»:

 

x