Թբիլիսիում վերսկսվել են բողոքի զանգվածային ցույցերը |tert.am|

tert.am: Թբիլիսիում կրկին վերսկսվել են բողոքի ցույցերը: Ակցիաներից մեկի մասնակիցները, որոնք սեպտեմբերի 20-ի երեկոյան հավաքվել են Վրաստանի նախագահի նստավայրի մոտ, դժգոհել են Սալոմե Զուրաբիշվիլի՝ 34 դատապարտյալի ներում շնորհելու որոշման դեմ:

Երկրորդ ակցիան տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ ցուցարաներն իրենց անհամաձայնությունն են հայտնել երկրի իշխող կուսակցության գործողությունների, մասնավորապես՝ Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու որոշման դեմ:

Նշվում է, որ ակցիայի մասնակիցները մեղադրել են Գախարիային՝ հունիսի 20-21-ին դեռ ՆԳ նախարարի պաշտոնում քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանի առջև բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև՝ ռուս պատգամավորի՝ խորհրդարանի շենքում հնչեցրած ելույթից հետո: Բախումների հետևանքով 240 մարդ էր տուժել, այդ թվում՝ 80 ոստիկան: երկու քաղաքացի կորցրել էին աչքը ռետինե փամփուշտի կիրառման հետևանքով:

x