«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործն ուղարկվել է դատարան |tert.am|

tert.am։ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի մեղադրանքը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Արմեն Թավադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլիքեխյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։

Թավադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

x