Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերություններում միջնորդի կարիք չունի |tert.am|

tert.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի հետ հարաբերությունները պարզելու համար միջնորդների կարիք չունի: Այս մասին նա խոսել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից առաջ` լրագրողների հետ զրույցում: Փոխանցում է РИА Новости-ն:

Իր հերթին` Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կհանդիպի Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Ֆրանսիայի առաջնորդը հանդիպում կունենա նաև Թրամփի հետ:

x