Անցկացվել է «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը. հյուրընկալող երկիրը Հայաստանն է

tert.am։ Այս տարի առաջին անգամ անցկացվել է «Պետական և մասնավոր հատվածներում թափանցիկության տանող կայուն ճանապարհ» խորագիրը կրող «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը. հյուրընկալող երկիրը Հայաստանն էր:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերության համապատասխանության և ներքին հսկողության տնօրեն Գուստավո Նիկողոսյանը:

«Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերությունը նպատակ ունի ներկայացնել հակակոռուպցիոն և համապատասխանության իր սեփական փորձը, ներգրավել միջազգային փորձագետների` հակակոռուպցիոն և էթիկական համապատասխանության, կորպորատիվ կառավարման թեմաների վերաբերյալ քննարկում ծավալելու նպատակով, ինչպես նաև նպաստելու պետական և մասնավոր հատվածների երկխոսությանը` հակակոռուպցիոն վարվելակերպի բարելավման նպատակով:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը, կարևորելով բիզնեսի կողմից հակակոռուպցիոն հանձնառության ստանձնումը, ներկայացրեցին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով ամրագրված մոտեցումները, ինչպես նաև կորպորատիվ կառավարման դերը:

«Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերության համապատասխանության և ներքին հսկողության տնօրեն Գուստավո Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նկատել են, որ Հայաստանի կառավարությունը շատ բաց է նման նախաձեռնությունների համար: «Դա համար սկսեցինք Հայաստանում՝ նաև նրա համար, որ մեր սիրտը Հայաստանում է»,-ասաց նա և նշեց, որ մինչ այս կառավարությունն են գործունեություն ծավալել` սկսած 2017 թվականի նոյեմբերից:

«Մեզ համար սա շարունակական պրոցես է, նման մշակութային փոփոխությունները երկար ժամանակ են պահանջում: Հարցը մարդկանց վերապատրաստելու, վերադաստիարակելու մեջ է»,-ասաց նա:

x