Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը |pastinfo․am|

pastinfo.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ մերժվեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանին մինչև հինգ միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին. «Հաշվի առնելով հիանդության բնույթը, հնարավոր շարունակական բարդությունները, բացասական դինամիկան՝ հանգում ենք այն հետեւության, որ առկա պայմաններում առկա հիվանդությունները կարող են ավելի խորանալ՝ հանգեցնելով անկանխատեսելի հետեւանքների, ընդհուպ՝ մահվան»,-նշել էր պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

x