Երևանում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը։

Նիստի բացմանը ողջույնի խոսքովհանդես են եկել համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ, միջազգային առևտրային բանակցություններին Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Յույ Ցզյանհուան։

Ողջունելով Չինաստանի պատվիրակությանը, Վարոս Սիմոնյանը շնորհավորել և ջերմ բարեմաղթանքներ է հղել չինացի գործընկերներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը կնշվիայս տարի՝ հոկտեմբերի 1-ին, ապա իր ելույթում ասել, որՀայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ պարոն Սի Ծինփինի, ՉԺՀ պետական ​​խորհրդի նախագահ (վարչապետ) պարոն Լի Քեցյանի հանդիպումները նոր խթան են հանդիսացել հայ-չինական համակողմանի գործընկերության ամրապնդման ու խորացման համար:

Առևտրատնտեսական համագործակցության զարգացումը կարևոր բաղադրիչ է մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար: Մեր կողմից մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր գործադրել ձեռք բերված պայմանավորվածություններըկյանքի կոչելու համար: Ուրախ եմ արձանագրել Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության դրական դինամիկան և երկկողմ առևտրի կայուն աճը: Չինաստանը դարձել է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը՝ կազմելով Հայաստանի արտաքին առևտրի 10,43%-ը: Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 771,12 մլն ԱՄՆ դոլար: Իսկ 2019 թվականի հունվար-հուլիսին այն կազմել է 500.35 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22,6%-ով», – իր խոսքում ասել է Վարոս Սիմոնյանը, հավելելով, որ վիճակագրական տվյալների համաձայն,2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում չինական ներդրումները կազմել են 1,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Նա նաև գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև 2019 թվականի մայիսի 26-ին կնքված համաձայնագրով փոխադարձ վերացվել ենմուտքի վիզայիպահանջները սովորական անձնագիր ունեցողների համար, ինչը կբարձրացնի փոխադարձ այցելությունների քանակը, ներառյալ զբոսաշրջության և բիզնեսի բնագավառում: Դրան կարող է նպաստել նաև չինական «Union Pay» վճարային համակարգի ներդրումը ՀՀ բանկային ոլորտում։

Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Կառավարությանը տարիներիընթացքումՀայաստանին ցուցաբերած անհատույց օգնության համար՝ նշելով դրա կարևորությունը տնտեսական, սոցիալական և հատկապես մարդկանց բարեկեցությանխնդիրների լուծման տեսակետից։ Նա նշել է նաև չինական կողմի աջակցությունը Հայաստանին՝ մասնակցելուՊեկինում ընթացող այգեգործության միջազգային տոնավաճառին, ինչպես նաև Չինաստանի ներմուծման 2-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերին:

«Հայաստանը կարևոր գործընկեր է Չինաստանի համար ԵԱՏՄ շրջանակներում և Անդրկովկասի տարածաշրջանում։ Մեր առևտրատնտեսական կապերը երկար պատմություն ունեն։ Ինչպես ինձ տեղեկացրեցին մեր փորձագետները, դեռևս երկրորդ դարում մեր երկրները առևտրի համաձայնագիր են ստորագրել և չինական հին «Մետաքսե ճանապարհով» առևտրական հարաբերություններ զարգացրել։ Սա նշանակում է, որ մեր երկու երկրները առանձնահատուկ կարևորում են առևտրատնտեսական կապերը։ Համոզված եմ, որ այսօրվա նիստը կանցնի արդյունավետ և կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ահռելի աշխատանք կատարել», – իր խոսքում նշել է չինական կողմի համանախագահ, ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալՅույ Ցզյանհուան, հավելելով, որ իրենց պատվիրակության կազմում բացի պետական կառույցների պաշտոնյաներից ներգրավված են նաև մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը վկայում է այն մասին, որ մեծ ուշադրություն է դարձվում պրակտիկ համագործակցությանը։Յույ Ցզյանհուան խոստովանել է նաև, որ Հայաստանում իր համար բացահայտել է հայկական կոնյակը և շատ է հավանել Հայաստանի մեղրը, որի Չինաստան արտահանման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հանձնաժողովը գոհունակություն է հայտնել 2016 թվականի օգոստոսի 22-ին կայացած 9-րդ նիստից հետո կատարված աշխատանքի և արձանագրված արդյունքների վերաբերյալ: Ընդգծվել է երկկողմ առևտրի ծավալների շարունակական աճը: Որպես տնտեսական զարգացման միասնական տարածքի կառուցման ճանապարհին կարևորագույն քայլ, կողմերընշել են 2018 թվականի մայիսի 17-ին ԵԱՏՄ և Չինաստանի միջև ստորագրված առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության համակցումը:

Նիստիօրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել ենարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները,ակտիվ փոխգործակցությունը որակի վերահսկման ոլորտում, ինչը կնպաստի առևտրի դյուրացմանը:Կողմերը վստահություն են հայտնել, որ հայկական առևտրի տների բացումը կնպաստի Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ավելացմանը: Նշվել է, որ այս ուղղությամբ արդեն ձեռնարկվել են առաջին քայլերը, մասնավորապես, բացվել են «Հայկական ապրանքների ցուցադրման և առևտրի սրահները» Շանդուն և Չժեցզյաննահանգներում: Կարևորվել է առևտրատնտեսականհամագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցությունը։ Գործարարշրջանակների միջև կապերի ամրապնդման նպատակով պայմանավորվածությունէ ձեռք բերվելերկուստեք նպաստել վերջիններիս մասնաակցությանըերկու երկրներում կազմակերպվող գործարար համաժողովներին և ցուցահանդեսներին:

Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների բացման հնարավորությունների ուսումնասիրումը(ինչը կարող է էապես նպաստելերկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, նաև զբոսաշրջային կապերի զարգացմանը),չինական ընկերությունների մասնակցությունը Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի իրականացմանը, ինչպես նաև այլ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր նույնպես եղել են նիստի քննարկման թեմաները:

x