«Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերության գրասենյակի մոտ. նրանք իրենց աշխատավարձն են պահանջում |tert.am|

tert.am։ «Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացում ընկերության գրասենյակի մոտ: Նրանց է միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունը` ղեկավար Սոնա Աղեկյանի գլխավորությամբ:

Աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը` նշելով, որ ըստ «Սանիթեք»-ի պարզաբանման` իրենց աշխատավարձերը չեն տրամադրում, քանի որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չի կատարել:

Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են նաև, որ, փաստորեն, ոչ միայն չեն վարձատրվում աշխատանքի համար, այլև կորցրել են աշխատանքը` չնայած նրան, որ «Սանիթեք» ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիրը չի խզվել:

 

x