ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցային ցուցակներն Իրանի և Չինաստանի դեմ |tert.am|

tert.am:   ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի հարցով պատժամիջոցային ցուցակները՝ դրանցում ներառելով 6 ընկերություն և հինգ ֆիզիկական անձանց: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսներինախարարության կայքում:


Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել COSCO Shipping Tanker (Dalian) Co., COSCO Shipping Tanker (Dalian) Seaman & Ship Management Co. և CHINA CONCORD PETROLEUM CO. ընկերությունները:

Բացի այդ, Միացյալ Նահանգները պատժամիջոցային ցանկում հինգ ընկերություն է ներառել Չինաստանից: Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել նավթավերամշակման ոլորտի China Concord Petroleum և Cosco Shipping Tanker նավաշինարարական ընկերությունների դեմ:

Սահմանափակումներ են կիրառվել նաև Kunlun Holding Company-ի նկատմամբ, որը, ինչպես ընդգծել են ԱՄՆ ֆիննախարարությունից, գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում:

x