Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, որը վերաբերում էր նույն դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, և այժմ պետք է վերանայի այն․ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, որը վերաբերում էր նույն դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, և այժմ պետք է վերանայի այն։ Այս մասին գրված է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի ֆեյբուքյան էջից։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը։ 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է այն՝ գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

Քրդատ-ի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին կալանքի հարցն է, Վճռաբեկ դատարանը կա՛մ մերժում է վճռաբեկ բողոքը, կա՛մ կայացնում է նոր դատական ակտ»։ Հիմք ընդունելով սա՝ Փաստաբանական թիմը գտել է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող բեկանել Ռ․ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը և ուղարկել այն նույն դատարան։

2019 թ․ մայիսին Սահմանադրական դատարանը, քննության առնելով Քրդատ-ի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը, որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի օգտին։ ՍԴ-ի այս որոշումը դիտարկվում է որպես նոր հանգամանք, ինչից ելնելով էլ պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան։

x