Դիմեցինք Վրաստանի մեր գործընկերներին՝ թունաքիմիկատների տարանցման մեկանգամյա թույլտվություն տալու համար․ Լենա Նազարյան

Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ հայ-վրացական բարեկամության խմբի անդամներով հանդիպեցինք Վրաստանի գյուղատնտեսության և բնապահպանության նախարարության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլիի հետ։ Մի կարևոր հարցում մեր գործընկերների աջակցությունն ենք ակնկալում. ՄԱԿԶԾ ֆինանսական աջակցությամբ հնարավոր է Նուբարաշենում գտնվող պեստիցիդների մոտ 1.050 տոննա վտանգավոր թափոնը տեղափոխել համապատասխան եվրոպական երկիր՝ ոչնչացնելու համար։ Թափոնի տեղափոխումը հնարավոր է անել միայն Վրաստանի տարածքով։ Դիմեցինք մեր գործընկերներին՝ թունաքիմիկատների տարանցման մեկանգամյա թույլտվություն տալու համար, ինչը կարվի անվտանգության կանոնների շատ խիստ պահպանմամբ։ Կսպասենք դրական պատասխանի»։

x