ԱՄՆ նախագահն ուժեղացնում է ճնշումը Իրանի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուժեղացրել է ճնշումը Թեհրանի նկատմամբ՝ լիազորելով Պետքարտուղարությանը արգելել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքների անդամներին ԱՄՆ մուտք գործել որպես ներգաղթյալներ կամ ոչ ներգաղթյալներ:

Այդ մասին ասված է Սպիտակ տան սեպտեմբերի 25-ի հայտարարությունում։ Դրանում նաև նշվում է, որ Իրանի իշխանության վարքագիծը «սպառնում է խաղաղությանը և կայունությանը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս»:

Իրանի իշխանությունները այդ հայտարարության կապակցությամբ մեկնաբանություններ չեն արել։

Անցած տարվա մայիսին Վաշինգտոնը դուրս եկավ 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով և հետագայում ավելի ու ավելի խստացնելով պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:

x