Թուրքիան Հայաստանի հետ սահմանակից նահանգներում քրդերի դեմ ռազմական գործողություններ է սկսել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը նոր գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Գործողության անվանումն է «Kıran-4»։

Ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի հետ սահմանակից Կարս, Իգդիր, Աղրը նահանգներում։

Գործողությունը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին։ Ներգրավված են եղել ժանդարմերիայի և այլ ուժային կառույցներ։ Ընդհանուր գործողությանը մասնակցում է 1200 հոգանոց անձնակազմ։

x