ՄԻԵԴ-ը հրապարակել է Ղարաբաղում զոհված զինծառայողի գործով ՀՀ-ի կողմից դատարանի վճռի կատարմանը վերաբերող եզրակացությունը |news.am|

news.am:     ՄԻԵԴ-ը սեպտեմբերի 25-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայող Սուրեն Մուրադյանի գործով Հայաստանի կողմից դատարանի որոշման կատարմանը վերաբերող եզրակացությունը։

Հանձնաժողովի եզրակացության համաձայն, Սուրեն Մուրադյանի մահվան հանգամանքների հետաքննությունը վերսկսվել է, ձեռնարկվել են քննչական գործողություններ։ Հանձնաժողովը վճռականորեն իշխանություններին կոչ է արել, հաշվի առնելով հետաքննվող իրադարձությունների պահից շատ ժամանակ անցնելու հանգամանքը, ակտիվացնել իրենց ջանքերը։


Հանձնաժողովը նշել է ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք ուղղված են հետաքննությունների անկախությանը եւ օպերատիվությանը եւ տուժածների մասնակցությանը, մասնավորապես՝ քննչական հանձնաժողովի ստեղծմանը։ Միաժամանակ, հանձնաժողովը իշխանություններին կոչ է արել ուշադրության արժանացնել այն խորհրդատվությունները, որոնք տրվել են ազգային եւ միջազգային իրավապաշտպան հաստատությունների կողմից՝ պրակտիկայում փոփոխությունների ավելի արդյունավետ կիրառման համար։

Հանձնաժողովի ներկայացուցիչները ողջունել են օրենսդրական փոփոխությունները , հատկապես Հայաստանի Քրեական օրենսգրքում խոշտանգումները սահմանող հոդվածի ընդունումը, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների ընդունումը, ներառյալ դաժան վերաբերմունքից երաշխիքները եւ ներում շնորհելու մասին նոր օրենքը։

Հանձնաժողովն առաջարկել է վիճակագրական տվյալներ եւ համապատասխան այլ տեղեկություն տրամադրել՝ կապված խոշտանգումների վերաբերյալ նոր հոդվածով հետաքննության եւ դատական հետապնդման հետ, ինչպես նաեւ իշխանություններին կոչ արել իրականացնել քրեադատավարական օրենսգրքում նոր երաշխիքները:

Նշենք, որ 2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի գործով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Հայաստանի կառավարությանը Մուրադյաններին 50 հազար եվրո փոխհատուցում հատկացնել՝ փաստելով, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Զինվորի հայրը՝ Հրաչ Մուրադյանը, դիմել էր Եվրոպական դատարան՝ պնդելով, որ որդին ծառայության ժամանակ հիվանդացել է, եւ նրան պատշաճ բուժօգնություն չեն տրամադրել։

x