Հայտնի է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունների վերսկսման ժամկետը |tert.am|

tert.am։ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունները կվերսկսվեն հոկտեմբերի 10-ին՝ Վաշինգտոնում: Այդ մասին РБК-ի փոխանցմամբ՝ հայտնել է CNBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ըստ այդմ՝ չինական պատվիրակությունը կգլխավորի Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն:

Հինգշաբթի Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունների 13-րդ փուլին:

Մինչև բուն հանդիպումն այս շաբաթ երկու երկրների աշխատանքային խմբերը նախնական քննարկումներ կանցկացնեն մի շարք, այդ թվում՝ ներդրողների պաշտպանության խնդիրների շուրջ:

x