Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում:

Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետեւյալն են.

Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս

Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս

Շինարարության աճ – 4.4 տոկոս

Առեւտրի շրջանառության աճ – 9 տոկոս

Ծառայությունների աճ – 15.5 տոկոս

Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս

Արտահանման աճ – 4.6 տոկոս

Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլեւ արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:

Սրանք բավականին լավ ցուցանիշներ են եւ բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի:

x