ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են փախստականների ընդունման սահմանաքանակը նվազեցնել մինչեւ 18 հազար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի վարչակազմն առաջարկում Է 2020 ֆինանսական տարում (սկսվում Է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակը նվազեցնել մինչեւ18 հազար: Այդ մասին հաղորդվում Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 26-ին տարածված հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգներն սպասում Է 2020 ֆինանսական տարում ստանալ փախստականի եւ ապաստան խնդրողի կարգավիճակի տրամադրման ավելի քան 368 հազար նոր դիմում: Այդ թվից մենք առաջարկում ենք տարաբնակեցնել 18 հազար ապագա փախստականների՝ ընդունման նոր սահմանաքանակին համապատասխան»,- նշված Է փաստաթղթում: 2019 ֆինանսական տարում այդ սահմանաքանակը կազմել Է 30 հազար:

Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 26-ին ստորագրել Է կատարողական հրամանագիր, որի համաձայն երկրի տարածքում փախստականների տարաբնակեցումը պետք Է կատարվի առավելապես տեղական իշխանությունների եւ նահանգների իշխանությունների համաձայնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x