ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է. Ուկրաինայի փոխվարչապետ |lragir.am|

lragir.am: Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է: Կուլեբան «Եվրոպական ճշմարտությանը» տված հարցազրույցում նշել է. «Մենք պետք է ձգտենք հաջողակների ակումբ, իսկ ԱՊՀ-ն մարդկանց ակումբ է, որոնք չեն կարողացել քաղաքակիրթ բաժանվել: Մարդիկ, ովքեր անգամ ունակ չեն բաժանվելու, առավել ևս չեն կարող որևէ նոր բան ստեղծել»:

Կուլեբայի խոսքով, Ուկրաինան ջանքեր է գործադրում, որ երկիրը դադարի ռուսական աշխարհի մաս կազմելուց և դուրս գա Ռուսաստանի քաղաքական շահերի ոլորտից: Դրա համար, Կուլեբայի խոսքով, Ուկրաինան պետք է վերջնականապես դադարեցնի փոխգործակցությունն ԱՊՀ-ի հետ:

x