Զինծառայող Արման Լեւոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ՔԿ

Զինծառայող Արման Լեւոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

28.09.2019թ. ժամը 06:50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Արմենի Լեւոնյանի՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

x