Վաղը կառավարությունն արտահերթ նիստ կհրավիրի

Վաղը՝ սեպտեմբերի 30-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ։ 

Նիստի օրակարգում հետևյալ հարցերն են․

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին

Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին

2020 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին

Զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին

2020 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում ընդգրկելու նպատակով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին

Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին

 

x