Երեւանում կքննարկեն թվային տեխնոլոգիաների հնարավորությունները եվրասիական տարածքում |news.am|

news.am։ Պանելային նիստը, որը նվիրված է թվային ֆինանսական տեխնոլոգիաներին Եվրասիական տարածքում, հոկտեմբերի 1-ին տեղի կունենա «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» համաժողովի շրջանակում։

«Թվային ֆինանսական տեխնոլոգիաները՝ Եվրասիական մայրցամաքի վճարային համակարգերի ինտեգրման նոր հնարավորություններ տրանսպորտային լոգիստիկայում» անվանմամբ պանելային նիստի մոդերատորը Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւն է լինելու։ Խոսնակներից են լինելու ԱՊՀ ֆինանսաբանկային խորհրդի գլխավոր տնօրեն Պավել Նեֆիդովը եւ «all.me» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը։

Մասնակիցները կքննարկեն բլոքչեյն տեխնոլոգիաները, ԵՏՄ տարածքում թվային արժույթների լեգալացման եւ օգտագործման, արդի վճարային համակարգերի հնարավորությունները, ՏՏ ընկերությունների ազդեցությունը տրանսպորտային լոգիստիկայի վրա եւ այլ թեմաներ։

x