Լեհաստանը միացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մասնակի բոյկոտին՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության |tert.am|

tert.am։ Լեհաստանը միացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի մասնակի բոյկոտին՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության։ Այս մասին հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում հայտնել է լեհական պատվիրակության նախագահ Ալեքսանդր Պոցեյը, գրում է ukrinform.ru-ն:

Ինչպես հայտնի է, այսօր Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը:

Ուկրաինական պատվիրակությունը չի մասնակցի նստաշրջանի որոշ միջոցառումների՝ ի նշան ՌԴ-ի՝ ԵԽԽՎ վերադարձի դեմ բողոքի։ Ուկրաինայի հետ ԵԽԽՎ-ին բոյկոտել են նաև Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Վրաստանը։

Իր հերթին, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորիս Պասկյեն ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավաստիացրել, որ ուկրաինական պատվիրակության հետ համագործակցությունը շատ կարևոր է:

x