Առողջապահության բյուջեն 2020 թ.-ին կազմելու է 111 մլրդ դրամ՝ 19 մլրդ դրամով ավելի 2019 թ.-ի բյուջեից. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ կառավարության կողմից ընդունված 2020թ. պետական բյուջեի նախագծով, որը կներկայացվի ազգային ժողով, առողջապահության բյուջեն կազմում է 111 մլրդ դրամ, որը ավել է 2019թ.-ի բյուջեից մոտ 19 մլրդ դրամով, իսկ 2018թ. բյուջեից 27 մլրդ դրամով:

Այսինքն կարող ենք փաստել, որ առողջապահության վրա ծախսվող պետական միջոցները ընդամենը երկու տարվա ընթացքում աննախադեպ 32% աճ են ունենում:
Բյուջետային նոր ծրագրերի մասին կխոսենք հաջորդիվ»։

x