Անի Սամսոնյանը կոչ է անում ստուգել բոլոր բուհերի ռեկտորների ատենախոսությունները |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ է ԲՈԿ-ը ստուգել միայն Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը։

Սամսոնյանն ասաց, որ նախարարությունից ստացած պատասխանը իրենց չի բավարարում, և որ նախարարությունը պետք է պատվիրի ստուգել բոլոր բուհերի ռեկտորների ատենախոսությունները՝ գրագողության հնարավոր դեպքերը բացահայտելու համար։

Սամսոնյանն ասաց, որ ինքը ուսանողներից բողոքներ է ստացել, ըստ որոնց՝ Տնտեսագիտականի ռեկտորի նոր պաշտոնակատարի ատենախոսությունը նույնպես զերծ չէ գրագողությունից։

x