«Իմ քայլը»-ում կարծիքների բազմազանություն է, ոչ թե պառակտում․ Լենա Նազարյան |civilnet.am|

civilnet.am։ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նոր է վերադարձել Վրաստան կատարած այցից։ Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է հայ-վրացական օրակարգի հարցերին ու հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի ներքաղաքական խնդիրներին և մասնավորապես խոսակցություններին, թե իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը պառակտման մոտ է։ Նազարյանը նշում է, որ «Իմ քայլը»-ում կա կարծիքների բազմազանություն և ոչ թե պառակտում։ Նազարյանը անդրադառնում է նաև Սահմանադրական դատարանի ճգնաժամին, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների, Ալիկ Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի դեմ քրեական գործերին, քաղհասարակության խնդիրներին։

x