Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը խորացնում եւ ամրապնդում է իր գլոբալ կապերը. Ադամ Շիֆ |news.am|

news.am:   Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ իր համար պատիվ էր միանալ հայկական ծագմամբ հազարավոր ամերիկացիներին եւ Լոս Անջելեսում ողջունել վարչապետ Փաշինյանին:

«Երեւանը կարող է լինել Հայաստանի մայրաքաղաքը, սակայն ես կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Լոս Անջելեսը համարվում է հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Կոնգրեսի իմ բազմաթիվ գործընկերների եւ ողջ Լոս Անջելեսում իմ ընկերների հետ միասին մեծ հետաքրքրությամբ եւ հույսով հետեւում էի, թե ինչպես Հայաստանը Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական վերածնունդ վերապրեց: Ելնելով այդ քաոսային իրավիճակից՝ իշխանության խաղաղ փոխանցումն ու ազատ ու արդար ընտրությունների անցկացումը ցույց է տալիս հայկական ժողովրդավարության ուժն ու կայունությունը:Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը խորացնում եւ ամրապնդում է իր գլոբալ կապերը: Հպարտ եմ, որ ներկայացնում եմ նման մեծ հայ-ամերիկյան հանրություն ունեցող շրջանը եւ կշարունակեմ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները»,- Ֆեյսբուքում գրել է Շիֆը:

x