Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենտի գործընթացն ավելի շատ պետական հեղաշրջում է |tert.am|

tert.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իմպիչմենտի գործընթացն անվանել է հեղաշրջում, որը նախաձեռնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Այս մասին Միացյալ Նահանգների առաջնորդը գրել է Twitter-ի իր էջում: Փոխանցում է Lenta.ru-ն:

«Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում, որ տեղի ունեցողը ոչ թե իմպիչմենտ է, այլ պետական հեղաշրջում»,- հայտարարել է նա և ընդգծել, որ դրա նպատակն է ամերիկացիներից խլել ժողովրդի իշխանությունը, նրանց ձայնը, ազատությունը, կրոնը, բանակը և այլն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը։ 

Առիթ էր հանդիսացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հուլիսին կայացած հեռախոսային զրույցը, որի ընթացքում Թրամփը խնդրել էր ուկրաինացի իր գործընկերոջը հետաքննել իր հիմնական մրցակից Ջո Բայդենի որդի Հանթերի գործունեությունն Ուկրաինայում:

x