Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան |aysor.am|

aysor.am։ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը Երևանում հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդման, տարածաշրջանային նշանակության հարցեր:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն:

2019 թ-ի հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ իր պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա, «երբ հրավիրեն»։
«Երբ հրավիրեն, այդ ժամանակ էլ կլինի պաշտոնական այցը», - ասել էր Փաշինյանը՝ պատասխանելով այցի ժամկետների մասին լրագրողի հարցին։

x