Զելենսկին հայտարարել է, որ ոչ ոք չի կարող ճնշում գործադրել կամ ազդել իր վրա |tert.am|

tert.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել ոչ Ուկրաինայում, որ դրա սահմաններից դուրս: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:

Զելենսկին նման հայտարարությամբ հանդես է եկել մամուլի ասուլիսի ընթացքում, որի շրջանակներում խոսում էր իր և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին: 

«Թե արևմուտքում, թե մեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կցանկանային ազդել ինձ վրա, սակայն ես անկախ Ուկրաինայի նախագահն եմ»,- ասել է նա և հավելել, որ իր «ամուր կամքի» մասին են վկայում նաև կատարած քայլերը:

x