Պուտինն ու Ռոհանին Երևանում քննարկել են Հորմուզի նեղուցի հարցը |shantnews.am|

shantnews.am։ Երևանում տեղի է ունեցել նաև Պուտին-Ռոհանի հանդիպումը: Քննարկվել են Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը վերաբերող հարցեր: Ըստ իրանական կողմի՝ այդ նախաձեռնությունը ներկայացվել է Ռոհանիի կողմից, Նյու Յորքում, և հայտնի է որպես «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»:

Հորմուզի նեղուցի ու Պարսից ծոցի հարցում Ռոհանին նշել է, որ Իրանմ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու և ազատ նավարկություն ապահովելու համար:

Նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին ու միջուկային գործարքին առնչվող խնդիրներ: Ռոհանին նշել է Մոսկվայի դերը միջուկային գործարքի իրականացման հարցում:

x