Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումը կայացել է. Վիկտոր Սողոմոնյանը հաստատում է |armdaily.am|

armdaily.am։ Երեկ լրատվամիջոցները գրել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը քիչ առաջ հաստատեց հանդիպման փաստը։ «Այո, հանդիպումը կայացել է ՌԴ դեսպանատանը»,-ասաց Սողոմոնյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

x