Սարկոզին դատարանի առաջ կկանգնի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական ֆինանսավորման մեղադրանքների համար |tert.am|

tert.am։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի դեմ ավելի վաղ դատավորի մասնակցությամբ կոռուպցիայի մեղադրանք էր ներկայացվել, մեղադրվում է վերընտրվելու իր անհաջող փորձի համար օրինական սահմանաչափից գրեթե կրկնակի ավելի գումար ծախսելու համար, գրում է France 24-ը:

Դատախազները պնդում են, որ 64-ամյա Սարկոզին, որը վերջին մի քանի տարիների ընթացքում պայքարում է կոռուպցիայի և քարոզարշավի ֆինանսավորման համար մեղադրանքների տարափի դեմ, գրեթե 43 մլն եվրո է ծախսել իր երկրորդ ժամկետում նախագահի պաշտոնը ստանձնելու համար:

Քննիչները պնդում են, որ Սարկոզին քարոզարշավի ընթացքում օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որպեսզի խուսափի քարոզարշավի ծախսերի սահմանափակումից:

Սարկոզին հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքը տեղյակ չի եղել «Բիգմալիոն» փիար-ընկերության ղեկավարների կողմից խարդախության մասին:

Շարունակությունը՝ tert.am-ում

x