Կիևը համաձայնել է կյանքի կոչել «Շտայնմայերի բանաձևը» |azatutyun.am|

azatutyun.am։ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ ներկայացուցիչները նախօրեին համաձայնեցրել են «Շտայնմայերի բանաձևի» դրույթները:

Ուկրաինայի արևելքում ծագած հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի եռակողմ կոնտակտային խմբի շրջանակներում մշակված այս փաստաթղթի համաձայն, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի` անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջաններին հատուկ կարգավիճակ է շնորհվում:

«Շտայնմայերի բանաձևով» նաև նախատեսվում է այդ շրջաններում ԵԱՀԿ վերահսկողության ներքո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ընտրությունները կազմակերպվելու են միայն այն բանից հետո, երբ ռուսաստանյան ստորաբաժանումները լքեն Դոնբասը:

«Եթե այդ տարածքում շարունակեն զորամիավորումներ մնալ, որևէ ընտրություն չի լինի», - հայտարարել է Զելենսկին:

x