Պատգամավորների աշխատավարձը չի բարձրանալու, հուսով եմ՝ չհիասթափեցրի. Վարազդատ Կարապետյան |factor.am|

factor.am։ Նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից 68.000 բարձրացնելը կազդի՞ պատգամավորների աշխատավարձի վրա: ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ Վարազդատ Կարապետյանին հարց ուղղեց պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Ես կցանկանայի, որ ևս մեկ անգամ հաստատեիք այն փաստը, որ որևէ ազդեցություն չի լինելու մեր աշխատավարձի վրա: Երբ նախագիծը մտավ շրջանառության մեջ, մեզ ծանոթ քաղաքական ուժերը շահարկեցին, որ այս նախաձեռնությամբ փորձում ենք մեր աշխատավարձը բարձրացնել: Բազային աշխատավարձի վրա ի՞նչ ազդեցություն է լինելու»,- հարցրեց Ղազարյանը:

«Այս փոփոխությունն արված է այն նպատակով, որպեսզի բազային աշխատավարձի վրա ազդեցություն չլինի: Հաստատում եմ՝ պատգամավորների աշխատավարձը չի բարձրանալու, հուսով եմ, որ չհիասթափեցրի»,- պատասխանեց Կարապետյանը: Նիստը վարող Արարատ Միրզոյանը կատակով արձագանքեց. «Դժվար է ասել՝ դա լավ է, թե վատ»:

 

x