Քննարկվում է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը. Մատվիենկո

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը որոշում է կայացրել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դա գիտենք, հայտարարվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է կայացրել, այժմ քննարկվում է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը»,- ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մեջլիսի (խորհրդարան) նախագահ Նուրդինժոն Իսմոյիլովի հետ հանդիպման ժամանակ:

Մատվիենկոն հույս է հայտնել, որ համաձայնության հասնելու գործընթացը չի ձգձգվի, եւ Ռուսաստանն ու Ուզբեկստանը հնարավորություն կունենան համագործակցել միության շրջանակում: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ համագործակցության համար եւ կվերացնի խոչընդոտները, որոնք առկա են երկու երկրների հարաբերություններում:

«Մենք պատրաստ ենք մասնակցել Օլիյ մեջլիսի ընտրությունների ժամանակ մոնիթորինգային առաքելությանը, եթե նման հրավեր լինի»,- հավելել է Մատվիենկոն:

 

x